Սմբուկով շատ համեղ և կծու ուտեստ.Համից չեք կշտանա…

Խոհանոց Տեսանյութեր

Սմբուկով կծու աղցանի շատ համեղ աղցան ենք պատրաստելու՝ առանց ձիթայուղի մեջ սմբուկը տապակելու։ Տապակելու ժամանակ սմբուկը չափազանց շատ ձիթայուղ է քաշում իր մեջ՝ արդյունքում ստացվում է շատ ճարպային։Այս բաղադրատոմսը լուծում է այդ խնդիրը իր պատրաստման յուրահատուկ եղանակով։

Սմբուկով կծու աղցանի շատ համեղ բաղադրիչներ

  • Սմբուկ 800 գր․
  • Սխտոր 4 ատամ
  • Չիլի չորացրած պղպեղ 0,5 թ․ գդ․
  • Չորացրած օրեգանո 0,5 թ․ գդ․
  • 4 ճաշի գդալ 5%-անոց քացախ
  • 4 ճաշի գդալ ձիթայուղ
  • Մեկ փունջ թարմ մաղադանոս
  • Աղ և սև պղպեղ

Սմբուկով կծու աղցանի պատրաստման եղանակը

Սմբուկը կտրատել մանր երկար ուղղանկյուն շերտերով։ Գազօջախին կաթսայի մեջ տաք ջուր լցնել, աղ անել և սմբուկը ավելացնում մեջ մինչև եռա մի քանի րոպե, այնքան որ չփափկի շատ,այդ ընթացքում պատրաստելու ենք սոուսը․ խորը ափսեի մեջ ճզմում ենք սխտորը,

Չորացրած չիլի պղպեղն ու օրեգանոն ավելացնում վրան,Աղ և սև պղպեղ անում և խառնում։ Ձիթայուղը ավելացնում և խառնում,Քացախը նույնպես ավելացնում ենք սոուսի մեջ,Տարայի մեջ լցնում ենք ջրքամված սմբուկը,Սոուսը այնպես ենք լցնում սմբուկների վրա, որ բոլոր կտորների վրա լցվի,

Վրան ավելացնում ենք մանր կտրատրված մաղադանոսը, փակում կափարիչը և դնում սառնարան 3 ժամով։Մատուցում ենք սառը վիճակում, մատուցելուց առաջ կարելի է վրան ձիթայուղ և չիլի պղպեղ ավելացնել։ Համտեսից հետո, համոզված ենք այն կդառնա ձեր ամառային սեղանի մշտական աղցաններից մեկը։