Սմբուկով այս աղցանն իսկական հիթ է դարձել համացանցում, իսկ դուք արդեն փորձե՞լ եք

Խոհանոց Հետաքրքիր

https://news99post.com/ -ը գրում է․Այսօր առաջարկում ենք շատ համեղ, հագեցած ու միաժամանակ թեթեւ աղցան: Այն նաև շատ ախորժելի տեսք ունի և կզարդարի ձեր տոնական սեղանը:

Սմբուկները կտրատեք բարակ շերտերով՝ մոտ 5 մմ: Աղ անել երկու կողմից և թողնել, որպեսզի դառը հյութը դուրս գա: Թղթե սրբիչի օգնությամբ լավ քամել, չորացնել: Արդյունքում, սմբուկները քիչ յուղ կկլանեն:

Տապակի վրա բուսայուղ քսել, շարել սմբուկի շերտերը, դրանց վրա նույնպես բուսայուղ քսել և եփել 15-20 րոպե 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում: Աղցանի համար անհրաժեշտ է հավի սրտիկներ, դրանք եփել աղ գցված եռացող ջրի մեջ և եփել 40 րոպե և թողնել սառչի:

Նախապես պետք է եփել ձվերը: Այս աղցանի համար անհրաժեշտ է սոխը մարինացնել: Այժմ մարինացեք սոխը: Ես սոխը բարակ կտրեցի չորրորդ մասի:

Սոխին ավելացնում եմ մի պտղունց աղ, մի պտղունց շաքար, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ 1 ճաշի գդալ քացախ: Խառնեք և մի կողմ դրեք, մինչ մնացած բաղադրիչները պատրաստվեն:

Հավի սրտիկները մանր կտրատել, ձվերն անցկացնել խոշոր քերիչով: Լոլիկը կտրատել մանր խորանարդիկներով և դնել քամիչի մեջ՝ հեղուկի ավելցուկից ազատվելու համար:

Սոուսի համար հավասար քանակությամբ վերցնել մայոնեզ և թթվասեր, ավելացնել ճզմած սխտոր, մամանեխ, լավ խառնել և ավելացնել աղ:
Սրտերը համեմել սոուսով, ձվերը հագեցնել սոուսով, մանրկտրատված լոլիկի վրա նույնպես լցնել սոուս:

Մնում է աղցան հավաքել: Իսկ թե ինչպես հավաքել աղցանը և ինչ տեսք կունենա այն կարող եք տեսնել ստորև ներկայացվող տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news99post.com/