ՇՏԱՊ․Քաղաքացիները կթեստավորվեն ԱՄԵՆ ՇԱԲԱԹ․ Անահիտ Ավանեսյան

Այլ լուրեր Հետաքրքիր

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով այժմ ուսումնասիրվում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ: Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց

գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են: «Աշնանն առհասարակ հի վանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մ ահճակալ է տրամադրվում  կրո նավիրուսով հի վանդների բ ուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մա հճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բու ժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հի վանդության տարածումը»,-նշեց նախարարը։