Մայիսի 16-ի երեկոյան ժամերին և մայիսի 17-ից սկսած մի քանի օր սպասվում է..

Քաղաքականություն

Երևանում այսօր, մայիսի 16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են, իսկ մայիսի 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-ին ու 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, մայիսի 16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր ու վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.