Հայկական ավանդական մածունով գաթա. Համեղ և իդեալական բաղադրատոմս

Խոհանոց Տեսանյութեր

Հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ բաղադրատոմսերից է մածունով գաթան: Չկա որչէ գեղեցիկ առիթ, որը կարող է անցնել առանց այդ համեղ անուշեղենի: Եթե դեռևս չունեք հարմար բաղադրատոմս, ապա առաջարկում ենք ձեզ պատրաստել մեր խմբագրության կողմից առաջարկվող տարբերակով:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 հատ ձու 25. գրամ կարագ կամ մարգարին
  • 300 գրամ մածուն
  • 1 թեյի գդալ սոդա
  • 1 պտղունց աղ
  • 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները խառնում ենք իրար, և ստանում ենք ձեռքերին չկպչող խմոր: Թողնում ենք, որպեսզի խմորը հանգստանա, իսկ մինչ այդ պատրաստում ենք խորիզ: Խորիզի պատրաստման համար անհրաժեշտ է.

3 սուրճի բաժակ շաքարավազ 3-4 ճաշի գդալ ալյուր վանիլ Խմորը բացում ենք գրդնակով, որից հետո տեղավորում ենք խորիզը, փաթաթում ռուլետի նման, ապա գեղեցիկ կտրատում: Վրան քսում ենք ձուն, և տեղափոծում նախապես տաքացրած ջեռոցի մեջ: Սպասում ենք այնքան, մինչև գաթաները ստանան անհրաժեշտ վարդագույն երանգը: