Դրոժով ճիշտ խմոր պատրաստելու համար պետք է իմանալ մի քանի շատ կարևոր բան..

Խոհանոց Տեսանյութեր

Դրոժով խմոր պատրաստելու շատ հեշտ բաղադրատոմս. Այս բաղադրատոմսը հարմար է ցանկացած տիպի կարկանդակ պատրաստելու համար: Կարելի է նաև օգտագործել որպես բուլկու խմոր:

Այս խմորի առավելությունը նրանում է, որ այն միշտ և բոլորի մոտ ստացվում է:

Բաղադրիչներ՝

  • Չոր դրոժ – 11 գ
  • Տաք կաթ – 500 մլ
  • Ալյուր – 5 բաժակ
  • Շաքարավազ – 2 ճ/գ
  • Աղ – 1/2 թ/գ
  • Արևածաղկի ձեթ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը.

Թասի մեջ լցնել 4 բաժակ ալյուր և դրոժը, իսկ հետո աստիճանաբար ավելացնել տաք կաթը, աղը, շաքարավազը, ձեթը և խառնել: Աստիճանաբար խառնել նաև մնացած 1 բաժակ ալյուրը: Այսպիսով, աշխատանքը՝ կապված խմորի պատրաստման հետ, ավարտված է:

Մնում է դնել այն պոլիէթիլենային տոպրակի մեջ և 2 ժամով ուղարկել սառնարան: Հենց այդքան ժամանակը լրանալուց հետո խմորը համարվում է պատրաստ: