Արդեն տարուց ավել է զուգարանակոնքը փայլում է. Ինչու չգիտեի այս մեթոդի մասին, նույնիսկ քիմիական նյութերի կարիք չկա

Հետաքրքիր Օգտակար

Ամեն տարի ես հիասթափվում եմ կենցաղային քիմիայից: Խանութներում դրանք շատ արդյունավետ են ներկայացվում, բայց դա ընդամենը PR-ի հարց է: Իհարկե, դրանք որոշ չափով աշխատում են, բայց պատահական, և այն էլ կոնկրետ դեպքերում: Բայց արի ու տես դրանք թանկ արժեն,իսկ ավելորդ գումարը տնային տնտեսուհուն երբեք չի խանգարի:

Կենցաղային քիմիա գնելու ժամանակ պետք է ուշադիր լինել, հիմնականում անարդյունավետ են, սակայն կան նաև իսկապես օգտակարները: Ես այդպիսին ճարել եմ և հիմա իմ տանը համ էկանոմիան է պահպանվում համ էկոլոգիան: Մաքրման ընթացքը: Սկզբում պետք է ջուրը հանել զուգարանակոնքից: Բավական է հիշել ֆիզիկա: Ես վերցնում եմ հասարակ պլաստիկե շիշ և մի քանի պարզ շարժումով ջուրը ներծծում նրա մեջ:

Շիշը իջեցնում եմ ջուրը և սեղմում, բաց թողնում, հետո ներծծված ջուրը լցնում դույլի մեջ: Ահա զուգարանակոնքը պատրաստ է լվանալու համար: Հիմա պետք է զուգարանակոնքի մեջ լցնել կալցիավորած սոդա, սպունգի միջոցով այն քսել ողջ զուգարանակոնքին և այդպես թողնել երեսուն րոպե:

Հետո պետք է լցնել սովորական տնական քացախ,այն ռեակցիայի մեջ է մտնում սոդայի հետ: Ահա ամենը: Ձեզ մնում է դույլի ջուրը հետ լցնել զուգարանակոնք և ապա մի քանի անգամ ջուր բաց թողնել որպեսզի լիովին մաքրվի: Գլխավորը, որ նորրց մաքրելու հերթը շուտ չի գա, մինիմում կես կամ մեկ տարի ապահովագրված եք: